00:00:00

Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը վերադարձել է Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող զորավարժությունից

23:23, 21 մայիս 2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետությունում անցկացված «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը, որին ներգրավված էին 5 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ: «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը մասնակցել է առաջին անգամ՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի (Թենեսի նահանգ), Ռումինիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հայ զինծառայողները պատվով կատարել են առաջադրված խնդիրները, արժանացել գերազանց մասնակցության հավաստագրերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր