00:00:00

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է. Շարմազանով

15:59, 21 մայիս 2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի,տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա: Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության,գոռգոռոցների,ճղճղոցների: Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ,ասելն էլ' հո անել չէ: Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է,թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա ,ասել ա էլի» տրամաբանությամբ: Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք,իսկ հետևանք' առավել ևս չկա: Ողբերգություն է ,երբ ղեկավարդ մանկամիտ է: Փաշինյանը պետք է հեռանա: Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար: Հ.Գ. Իսկ նրանց,,ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ' հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու,որը գերագնահատում է ինքն իրեն»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր