00:00:00

Վարչապետի միակ հանձնարարականը

15:21, 22 մարտ 2018 Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի միակ հանձնարարականը վերաբերում էր ոռոգման շրջնի նախատրաստական աշխատանքներին: Վարչապետն ասաց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները, 2018 թի ոռոգման շրջանի նախատրաստական աշխատանքները, քննարկվել են նաև ըստ մազրերի ոռոգման պայմաններն ու առաջնահերթությունները: «Հաշվի առնելով, որ ջրամբարների  ներկայիս պաշարները կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ոռոգման ջրամատակարարման տեսանկյունից՝ հանձնարարում եմ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահին  7 օրվա մեջ շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել ու Ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման , չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային ֆինանսական հաշվարկները՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի պաշարների ապահովումը»,-ասաց նա: Վարչապետը հանձնարարեց նաև Ֆինանսների, Բնապահպանության, Տարածաքային կառավարման և զարգացման նախարարներին առաջին կետով նախատեսված փաթեթն ստանալուց հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախատեսել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել ապրիլի 16-ին՝ ապահովելեվ օրենքով սահմանված շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության կատարումը հնարավորինս սեղմ ժամկետներում: Ապա Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, մարզպետներին 3 ամսվա մեջ ամփոփել ջրային ոլորտի առկա ներդրումային ծրագրերը, որոշել 2019 թվականի առաջնահերթությունները, համապատասխան առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ, ինչպես նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումը այսուհետ սկսել աշուն-ձմեռ ժամանակահատվածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր