00:00:00

Ստորագրահավաքային մարաթոն Շիրակի պետհամալսարանում (լուսանկարներ)

14:18, 22 մարտ 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրել․ Խայտառակությունները Շիրակի պետհամալսարանում զավեշտալի բնույթ են ստանում...Հավաստի տեղեկությունների համաձայն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մարտի 21-ին իր մոտ է հրավիրել ֆակուլտետների դեկաններին և հրահանգել վերջիններիս ամբիոնների վարիչների միջոցով ստորագրահավաք սկսել Գ.Համբարյանի և Հ.Խորիկյանի դեմ... Սա արդեն ծիծաղելի չէ...Սա արդեն ողբերգություն է և զավեշտ...ՇՊՀ-ում ուսումնական գործընթացը խափանած և բուհը ծնկի բերած ռեկտորի գլխացավանքը շարունակում են մնալ Համբարյանն ու Խորիկյանը, նույնիսկ այն բանից հետո,երբ մարտի 15-ին վերջիններս ապօրինաբար ազատվեցին աշխատանքից...Ստորագրահավաք կազմակերպելով` Սահակ Մինասյանը երկու նպատակ է հետապնդում. 1.ստուգել մեր "ծպտյալ" կողմնակիրցներին...Այսինքն`ով չստորագրեց ուրեմն Համբարյանի և Խորիկյանի կողմնակիցն է... 2.մարտի 24-ին սպասվող շոու-հավաքին ընդառաջ Սահակ Մինասյանը փորձում է մի "ծանրակշիռ" փաթեթով հանդես գալ և ապացուցել իր հյուրերին,որ ամբողջ բուհը ուղղակի ատում է Համբարյանին և Խորիկյանին... ՇՊՀ ռեկտորի այս քայլերը ևս մեկ ապացույց են, որ Սահակ Մինասյանի համար մարդիկ ընդամենը գործիք են... Ռեկտոր Մինասյանի համար Շիրակի պետհամալսարանում 1937 թիվն է...Հետաքրքիր է,ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը տեղյա՞կ են ՇՊՀ ռեկտորի մարդկաց նվաստացնող և իրավունքները ոտնահարող այս ծրագրից...Ըստ տեղեկությունների` ռեկտորը հրամայել է բոլորին ստորագրել հակահամբարյանական և հակախորիկյանական թղթի կտորը...Ըստ մշակված ծրագրի`ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այդ ամենը կներկայացնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և դա կլինի այն ապացույցը,որ Սահակ Մինասյանի ընդունած որոշումը հիմնավորված է... Այսինքն`Սահակ Մինասյանը կատարել է, այսպես կոչված, կոլեկտիվի ցանկությունը, որը դեմ էր,որ Համբարյանը և Խորիկյանը բացահայտեին ռեկտորի բազմաթիվ հանցագործությունները և ապօրինությունները...Ինչպես կասեն այս պարագայում՝"Ինչ որ անում է մեծն Սահակը,լավ է անում...Ձեր գործը չէ...": Հավելեմ,որ մարտի 21-ին ռեկտորի հրամանով ստորագրահավաք է սկսվել նաև ՇՊՀ ՈՒԽ-ի նախագահ Արմեն Մելքոնյանի դեմ...Որոշ ժամանակ անց շատ ուսանողներ հերքել են,որ իրենք որևէ ստորագրություն են դրել այդ, ինչպես իրենք են բնութագրում, թղթի կտորի վրա (լուսանկարներ)... Ի դեպ,Սահակ Մինասյանի ցանկությունները գոհացնելու համար յուահատուկ ակտիվություն են դրսևորում "Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ"-ի դեկան Թամարա Մելիքյանը(նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը),ով իրեն թույլ է տալիս գիշերը 12-ից հետո զանգահարել բուհի ՈՒԽ նախագահին (լուսանկար) և "Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ"-ի ոչ լեգիտիմ դեկան Օֆելյա Հովհաննիսյանը... Հ.Գ.Կոմունիստ մանր չինովնիկի հոգեբանություն ունեցող ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին խորհուրդ կտամ վերջ տալ այս կապիկությանը...Այլ կերպ հնարավոր չէ որակել այդ կրթական գործի Կոլումբոսի խայտառակ գործելաոճը...Միջնադարյան խավարամոլությունը և ստալինյան բռնապետական գործելաոճը վաղուց անցյալում է...Ամո՛թ է.. Фото Гагика Амбаряна.Фото Гагика Амбаряна.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր