00:00:00

Խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն. Գեւորգ Պետրոսյան

17:52, 19 մայիս 2019

Խստորեն դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի նկատմամբ մի քանի փողոցային դուրսպրծուկների կողմից իրականացված խուլիգանական արարքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն, և ինչպես համացանցում էր անպատժելի, այնպես էլ իրականությունում... Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական... Փաշինյանը նախանձելի վիճակում չէ... Նա ղեկավարում է մի երկիր, որի սոված ժողովուրդը իր իսկ ապիկար կառավարման շնորհիվ դարձավ նաև իրարատյաց ու միմյանց թշնամի։ Սրանից կործանում կես քայլ է...»,- ասված է նրա գրառման մեջ։ Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին,  Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր