00:00:00

Լարված իրավիճակ դատարանի դիմաց․ բողոքը կտեղափոխվի Ազատության հրապարակ

20:11, 18 մայիս 2019

Irakanum.am-ը հրապարակել էր, որ դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, եւ նրան ազատ արձակել։ Դատարանի այս որոշումը առաջացրեց Քոչարյանի աջակիցների ուրախությունը, ովքեր որոշումն ընդունեցին ծափահարություններով։ Փոխարենը Քոչարյանի դեմ ակցիաներ իրականացնողները զայրույթով ընդունեցին որոշումը։ Այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց իրավիճակը խիստ լարված է։ Դրսում հակընդդեմ ակցիաներ իրականացնող քաղաքացիները փորձում են մտնել նիստերի դահլիճ, ոստիկանները արգելում են։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն, քիչ հետո՝ Ազատության հրապարակում։ Իրավիճակը խիստ լարված է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր