00:00:00

Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ միմյանց քարկոծելու և վիրավորելու մղումներից. Վարուժան Ավետիսյան

02:37, 22 մարտ 2018

Այսօր՝ Վարուժան Ավետիսյանից Շաբաթներ առաջ Արայիկ Խանդոյանի խրթին ու վատ ձևակերպված մի խոսքը բոլոր իրավունքները բոլոր հնարավոր ձևերով ոտնահարող հակահայ և հակամարդ գաղութային վարչակազմի քարոզչամեքենայի հատուկ գործողության շնորհիվ դարձել է մի կաթիլ մեղրի պատմություն: Ստեղծվել է մի իրավիճակ, որի պարագայում ճիշտն ու սխալը, մեղավորն ու արդարը պարզելու բոլոր փորձերը միայն խորացնելու են պրոբլեմը: Հայցում ենք իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանի և բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր համարում են, որ իրենց արժանապատվությանը վիրավորանք է հասցվել: Միևնույն ժամանակ՝ իրավունքի պաշտպանության ջատագով քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ միմյանց քարկոծելու և վիրավորելու մղումներից: Նման կերպ վարվելով, մենք սպանում ենք սիրո և համերաշխության ոգին, որ բոլորիս երազած ապագայի արարողն է և փոխարենը սնուցում ենք չարիքի արմատը, սնուցում ենք իրավունքը ոտնահարող ու մեզ ապագայից զրկող հակառակորդին: Պարտավոր ենք հասկանալ, որ բազմաբնույթ ու բազմաշերտ պատերազմի մեջ ենք: Եվ որ հակառակորդը պատերազմի այս մի դրվագում կարողացավ օգտագործել մեր թերություններն ու թուլությունները և արդյունքի հասնել: Պատերազմի ժամանակ այդպես լինում է: Մարդիկ նաև նյարդայնանում են, անհարկի հայհոյում ու հարվածում: Պատերազմի լեզուն թե՛ վարդ, և թե՛ փուշ ունի: Հասկանանք, որ պատերազմ է, ներե՛նք ու սիրե՛նք միմյանց և շարունակենք պայքարն ավելի մեծ եռանդով ու նվիրվածությամբ: Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման անունից

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31