00:00:00

«Թե՞ սա կռուտիտ է, թե իբր՝ տեսեք-տեսեք, իրանական կողմն իրեն լավ չի պահում, դրա համար էլ ճիշտը Սիբիրի թանկ գազն է»

02:58, 22 մարտ 2018 Տնտեսություն

Ազգային ժողովում այսօր ՀՀԿ-ական Միհրան Հակոբյանը հայտարարեց, թե Իրանն այսպես ասած պադստավկա է անում ՀՀ իշխանություններին, և որ Իրանից էժան գազ չի առաջրկվում, քան ՌԴ-ն է առաջարկում ՀՀ-ին: Անդարադադնալով սրան քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եվ ում է ասո՞ւմ, որ նա էլ պարզի, թե Իրանը ինչ գնով կարող է գազ վաճառել Հայաստանին: Կարծես թե Իրանի ԱԳՆ նախարարը, նախագահը Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի հետ են հանդիպում, Թեհրանում դեսպանատուն ունենք, հայ-իրանական բարեկամական խումբ ունենք? Դուք խոսել չգիտեք, որ հարցնեք? Թե սա կռուտիտ է, թե իբր՝ տեսեք-տեսեք, իրանական կողմ իրեն լավ չի պահում, դրա համար էլ ճիշտը Սիբիրի թանկ գազն է? Թե ձեզ թվում է, մենք հանդիպումներ չենք ունենում ու կուրսի չենք, որ Իրանական կողմի ուղերձները բազում ոլորտներում անպատասխան են մնում: Իրանն է մեղավոր, որ դուք մի ասֆալտապատ ճանապարհ էլ չեք կարողանում կառուցել., ու փողերը բարձր հովանու ներքո մսխվել են? Իրանն է մեղավոր, որ դուք թե նախկին դեսպանից, թե ներկայիս դեսպանից, թե նաև բարձրաստիճան զրուցակիցներից պարզեիք, թե ինչ արժե իրանական գազը Հայաստանի համար? Թե Իրանն է գալու Գազպրոմին ձեր ծախած խողովակաշարով գազը էժան տեղ հասցնելու մինչև Երևան? Գազը բերեն հասցնեն սահման, որ ով առնի? Գազպրոմը? Այդ դեպքում ձեզ ինչու գին ասեն, եթե դուք կողմ ու սուբյեկտ չեք? Միանգամից Գազպրոմին ու Կրեմլին կասեն գինը.... Թե կարծում եք Իրանը հիացական ճիչեր է արձակում՝ երբ իր տված վարկով նորոգված Ագարակի ու Մեղրու ցանցը տվեցիք Գազպրոմին? Էս ում եք հիմարի տեղ դնում? Գեղից մարդ չկա, ձեզանից շատ բան գիտենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր