00:00:00

ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

20:58, 15 մայիս 2019

ՍԴ դատավորի ընտրության հարցը Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի և  213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- ինչպես հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր