Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: