00:00:00

Արարատ Միրզոյանն ակնարկեց, որ Կարեն Կարապետյանն անպատասխանատու հայտարարություն է արել

21:27, 21 մարտ 2018 Տնտեսություն

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկը: Ըստ Միրզոյանի՝ վարչապետն ասել է, որ կան անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժեր, իսկ ՀՀԿ-ն ու իր ղեկավարած գործադիր մարմինը պատասխանատվությամբ հայտարարում են, որ իրենց առջծ դրված ծրագիրը, որում 2018 –ին բազիսային աշխատավարձերն ու թոշակները բարձրացվելու հարցերն են, իրականացվելու է: «Սակայն որևէ բարձրացում չի եղել, իսկ կառավարության միջնաժամկետ ծրագրով՝ 2019 թվականը ներառյալ որևէ ավելացում չի լինելու»,-նշեց նա: Հարցն ուղղված էր վարչապետին, սակայն պատասխանեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով ասաց, որ միջնաժամկետ ծրագրերի ծախսերի մեջ այդպիսի բարձրացում նախատեսված չէ գումարի բացակայության պատճառով, բայց խոսվել է տնտեսական հնարավորությունների մասին: «Չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ենք աշխատավարձը, հետո հետ է գալիս դա, ու  հետո կհամոզվես, որ չես կարող իրականացնել այդ պարտավորությունը»,-ասաց նա: Նախարարը բացատրեց, որ 30 միլիարդ դրամի պահանջ է, նույնիսկ եթե նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացվի: «Հնարավոր չէ, որ մեր առաջիկա գործողություններում չդիատարկենք այս տարբերակները»,-խոստոցավ նախարարը: Միրզոյանն արձագանքեց, որ բարձր է գնահատում նրա ջանքը հարցին պատասխանելու, ապա հավելեց, որ վարչապետին է այդ հարցը տալիս, քանի որ հետաքրքիր էր, թե ինչպես է Կարեն Կարապետյանը հետամուտ լինելու այս ծրագրերի իրագործմանը՝ որպես փոխվարչապետ: Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ ազգաբնակչությանը համար մեկ հուզող հարցը թոշակների ու աշխատավարձերի խնդիրն է, այդ իսկ պատճառով էլ ինքն է պատասխանում: «Այդ հարցը եղել է, ու կա, ու լինելու է մեր օրակարգում, մենք չենք շրջանցելու այս հարցը»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր