00:00:00

ԱՄՆ-ում հայրը կտրել է փոքր որդու գլուխը

20:32, 24 փետրվար 2018 Պատահարներ

Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում: 37-ամյա Ռոլանդո Օրտիսը կտրել է իր որդու կոկորդը, ընդ որում՝ դանակով հարվածն այնքան ուժեղ է եղել, որ տղամարդը գործնականում ամբողջովին գլխատել է տղային: Փոքրիկ Մատեո Գարսիա Ագուայոյին հայրը սպանել է իրեն արթնացնելու համար: Նշվում է, որ սպանությունից անմիջապես հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ երակները կտրելով: Ի վերջո նա կա՛մ միտքը փոխել է, կա՛մ չի գնացել ինքնասպանության՝ երեխայի մարմինը դրել է խոհանոցի աղբամանի մեջ և փորձել է կնոջը զանգահարել: Նրա հետ չկարողանալով կապվել՝ Ռոլանդո Օրտիսը կապվել է նրա հարազատների հետ (իր կնոջ քույրն ապրել է մեկ հարկ ներքևում) և նրանց պատմել է սպանության մասին ու հեռացել:
Հարազատները գնացել են Ռոլանդոյի տուն, տեսել են արյունը և ոստիկանություն զանգահարել: Իրավապահները գտել են երեխայի մարմինն աղբամանում: Իսկ մարդասպանն իր ավտոմեքենայով հեռացել է: Բայց մեկ ժամ անց ոստիկանությունը նրան ձերբակալել է:

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28