00:00:00

Իրանի Իսլամական Հանրապետությունից մրցունակ առաջարկ չունենք. նախարար

20:54, 21 մարտ 2018 Տնտեսություն

«Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, բայց դեռևս մրցունակ առաջարկ չի ստացել»,-այս հայտարարությունն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե խնդիրը քաղաքական հարթության մեջ է, քանի որ ՌԴ-ին ՀՀ-ն չի կարող հակադրվել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն տվյալ դեպքում չկա»: Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀ-ում Իրանի դեսպանները մեկ անգամ չեն ասել, որ պատարաստ են ՀՀ-ին ավելի մատչելի գնով գազ վաճառել, ավելին՝ խոսվում էր նույնիսկ 100 դոլարի մասին, Աշոտ Մանուկյան ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունից մրցունակ առաջարկ չունենք: Մրցունակ առաջարկ ասելով՝ նկատի ունեմ, որ այն պետք է լինի ավելի էժան, քան մենք այսօր ստանում եք: Մենք 100 դոլար առաջարկ չենք ստացել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր