00:00:00

Ի՞նչ եղավ Սերժ Սարգսյանի խոստումը

19:33, 21 մարտ 2018 Տնտեսություն

ԱԺ օրակարգում է «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը, որն, ըստ խմբակցության, էներգետիկ համակարգի վիճակի ախտորոշում անելն է: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե ՀՀ իշխանություններն անընդհատ պարծենում են, թե ՀՀ-ն ամենագազաֆիկացված երկիրն է: «Բայց իմ ձեռքի տակ է պետական այլ գերատեսչության զեկույցը՝ Առողջապահության նախարարության, ըստ որի՝ գյուղական բնակչության 72, 2% բնակարանները ջեռուցում են վառելափայտով»,-ասաց նա: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց, թե գազաֆիկացումը և գազի օգտագործումը տնային տնտեսությունների կողմից գյուղական վայերում տարբեր բաներ են: «Մեր երկրի կողմից գազաֆիկացումը հասնում է 98%-ի՝ հաշվի առնելով Մեղրիի, Ագարակի գազաֆիակցումը: Օգտագործումն արդեն անձնական որոշում է, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում գազով ջեռուցել, թե այլ տարբերակով»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հարցրեց Աշոտ Մանուկյանին, թե ինչ եղավ Սերժ Սարգսյանի խոստումը՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Նախարարը պատասխանեց, որ հայկական ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացում կատարելուց, մասնագետները կարող են դրանից հետո որոշել, թե որքան կյանք ունի ու ժամանակ կարող է շահագործվել նոր էներգաբլոկը: Նա հավելեց, որ այն կարող է շահագործվել այնքան ժամանակ, որքան ռեսուրս ունի՝ անվտանգ և հուսալի շահագործման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր