19:41:34

Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ

17:50, 21 մարտ 2018

«Սերժ Սարգսյանի խոսքը, թե բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից, վերաբերում է բոլորին՝ անկախ իրենց քաղաքական կողմոնորշումից»: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ պետա-իրավաան հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նրա գնահատմամբ՝ սա ամենակարևոր մեխերից է, քանի որ երկրի նախագահը բոլորի նախագահն է, երկրի նախագահը բոլոր երիտասարդների ներուժը օգտագործելու է երկրի բարորության համար: «Այո, ես կարծում եմ, որ դա վերաբերում նաև մեր հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին և բոլորին, թեկուզ, եթե քաղաքական ընդդիմություն են: Երկրի բարօրության համար պայքարող, երկրին նվիրված տղաների և աղջիկների ներուժն օգտագործվելու է՝ ի շահ երկրի զարգացման: Սա վերաբերում է բոլորին՝ անկախ քաղաքական կամ այլ կողմնորոշումից»,- ասաց Գևորգ Կոստանյանը: Հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը ստանձնել առաջնորդներ ստեղծելու գործը, Կոստանյանը պատասխանեց. «Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ, բա ո՞վ պետք է առաջարկեր, որ հարգելի՛ ժողովուրդ, ես իմ առաջ խնդիր չեմ դնում, որ միայն ՀՀԿ-ի երիտասարդները դառնան լիդեր կամ այդ կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Այս խոսքով նախագահը փաստեց, որ ինքը բոլորի նախագահն է, բոլորի առաջդնորդն է, և յուրաքանչյուրի ներուժն օգտագործելու է»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31