00:00:00

Սեղանից վերցրել է դանակը և հարվածել

17:29, 21 մարտ 2018 Իրավական

Մարտի 20-ին՝ ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով: Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 20.00-ին, Ակներ թաղամասի հրապարակից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ակներ թաղամասի մոտ գտնվող «Բարի գալուստ» զրուցարան-աղբյուրում, հացկերույթի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, սեղանի վրայից վերցնելով դանակը` մեկ անգամ հարվածել է Արսեն Մ.-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր