00:00:00

Հովհաննես Մարգարյանը դուրս չի եկել ՕԵԿ-ից. պարզաբանում

16:44, 21 մարտ 2018

ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության  գլխավոր տնօրենի պաշտոնից  ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել են ՕԵԿ-ից՝ հավելելով, որ իրականությանը չի համապատասխանում մամուլի տեղեկությունը, ըստ որի նրան հեռացրել են ՕԵԿ-ից, ավելին Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ համագումարում ընտրվել  է կուսակցության վարչության անդամ: «Հայասի գրուպ» ընկերության  տնօրինման եւ ղեկավարման գործառույթները  օրենքով սահմանված  կարգով Արթուր Բաղդասարյանը փոխանցել է որդուն՝ Վահան Բաղդասարյանին, ով հետայսու  կիրականացնի ընկերության գործունեության ամբողջական ղեկավարումը:

ՕԵԿ-ը քաղաքական կառույց է, իսկ «Հայասի գրուպը» վերամշակող ձեռնարկություն եւ, հետեւաբար, լուրը, թե իբր ով դուրս է գալիս ‹‹Հայասի գրուպ›› ընկերությունից հեռացվում է նաեւ կուսակցությունից ոչ միայն ապատեղեկատվություն է, այլ նաեւ՝ անհաթեթություն , առավել եւս, որ ընկերության բազմաթիվ աշխատակիցներ անկուսակցականներ են»,-ասված է ՕԵԿ-ի պարզաբանկանմեջ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31