00:00:00

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր

01:34, 07 մայիս 2019 Աշխարհ

Հալեպի «Գանձասար» պարբերականը  տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։ Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր