00:00:00

ՊՎԾ լրատվության բաժնի ղեկավար Զարուհի Մեջլումյանը հայտարարել է աշխատանքից դուրս գալու մասին

23:38, 06 մայիս 2019

Պետական վերահսկողական ծառայության լրատվության բաժնի ղեկավար Զարուհի Մեջլումյանը հայտարարել է աշխատանքից դուրս գալու մասին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Այն ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռքբերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում:
Երբ թավշյայից հետո՝ անցյալ տարվա օգոստոսին, Պետական վերահսկողական ծառայության պետ, հեղափոխական ազնվագույն քաղաքացի Դավիթ Սանասարյանից առաջարկ ստացա՝ ՊՎԾ-ում լինել լրատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար, դեռ սովորում էի Փաստաբանական դպրոցում: Պատասխանեցի, որ մի քանի ամիս կարող եմ փորձել, քանի որ փաստաբան դառնալով՝ ինձ պատկերացնում եմ մարդկանց խախտված իրավունքների վերականգնման դաշտում: Հետևաբար, փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով ապրիլի 11-ից գտնվել եմ արձակուրդում՝ տեղեկացնելով ղեկավարիս, որ արձակուրդից հետո աշխատանքից դուրս գալու դիմում եմ ներկայացնելու և հիմնելու եմ իմ ընկերությունը: Տեղեկացնում եմ, որ արդեն դուրս եմ եկել աշխատանքից ու հիմնել եմ «Քո պաշտպանը» անվանումով ընկերությունը, որը զբաղվելու է քրեական արդարադատության խնդիրներով, իսկ գլխավոր թիրախում դատական սխալներն են լինելու: Ինչ վերաբերում է ՊՎԾ-ում իմ աշխատանքին, ապա ինձ համար մեծ պատիվ է եղել թեկուզ խիստ ժամանակավոր աշխատել սկզբունքային հեղափոխական ու պետական գործչի՝ Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ-ի աշխատակազմի հետ: Հ.Գ. ՊՎԾ-ի վերակազմավորման հետևանքով այլևս լրատվության բաժին չի լինելու: Մամլո խոսնակի պարտականությունները կատարելու է ՊՎԾ ղեկավարի օգնական Սեդա Աղբալյանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր