00:00:00

Հայաստանում նվազել են անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները

21:45, 06 մայիս 2019

Անչափահասների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակում կատարվել է հանցագործության 62, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ 66 դեպք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: «Նվազել են նաև մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը՝ 3-ով, սակայն աճել են գողությունները՝ 4 դեպքով: 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է խուլիգանության 1, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 2 դեպք, անօրինական զենք և՛ 2018 թվականին, և՛ 2019-ին կրել է 5-ական անչափահաս: 2018 թվականի առաջին եռամսյակում մինչև 18 տարեկան անձինք փախցրել են 3 ավտոմեքենա, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 2»,- նշեց Դուրյանը: Նրա խոսքով՝ ավազակային հարձակումներ 2019 թվականին չեն գրանցվել, 2018-ի առաջին եռամսյակում եղել է 1 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր