00:00:00

Արարատի Բերքանուշ գյուղի խանութի դիմաց բախվել են Volvo-ն ու Нива-ները. կա վիրավոր

21:34, 06 մայիս 2019 Պատահարներ

Արարատի մարզում, մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 22։30-ի սահմաններում Բերքանուշ գյուղի «Վագա» խանութի դիմաց բախվել են Դալար գյուղի բնակիչ՝ 64-ամյա Մակիչ Չրաղյանի վարած Volvo մակնիշի 35 ԼA 651 համարանիշի, Վերին Դվին գյուղի բնակիչ՝ 28-ամյա Լետուշ Թամրազովի վարած ВАЗ 2121 մակնիշի 40 NV 100 համարանիշի եւ Դալար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Ալեքսանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 ԼQ 007 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գ. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր