00:00:00

27 պաղեստինցի Է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով

21:00, 06 մայիս 2019 Աշխարհ

Գազայի հատվածին իսրայելական երկօրյա ռմբակոծումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 27-ի: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան: Անցած գիշեր կողմերը դադարեցրել են հարվածների գրեթե երկօրյա փոխանակումը, որը չորս իսրայելցու եւ 25 պաղեստինցու կյանք Է խլել: Միջատարածքի երկու բնակիչների մարմիններ արդեն մայիսի 6-ին հանել են ավերված շենքի փլատակներից, երբ ուժի մեջ Է մտել հրադադարի համաձայնագիրը: «Նրանց շտապ օգնության աշխատակիցները գտել են Գազայի հատվածի հյուսիսի Բեյթ-Լախիի քաղաքի բնակելի շենքի փլատակներում: Իսրայելական ագրեսիայի հետեւանքով կա 27 զոհված եւ 145 վիրավոր»,-ասել Է ալ Քիդրան: Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ ռմբակոծումների ընթացքում ամբողջովին ավերվել Է 130 միավոր բնակարան, եւս 700-ը՝ մասնակիորեն: Իսրայելցիներն ասում են, մայիսի 4-ից գրոհել են միջատարածքի 350 թիրախներ եւ պնդում են, որ դրանք բոլորը, ներառյալ բնակելի եւ գրասենյակային շենքերը, ունեին ռազմական նշանակություն: Պաղեստինցիները մարտական գործողությունների վերջին փուլի ժամանակ 690 հրթիռ եւ ական են արձակել Իսրայելի հարավի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր