00:00:00

Սերժ Սարգսյանը «գաղտնազերծել»  է իր սխալը

20:45, 06 մայիս 2019

«Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- ապրիլի 22-ին մի քանի լրագրողի հետ զրույցում ասել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Այդ օրը նա կուսակցության կենտրոնական գրասենյակում մասնակցել է ՀՀԿ-ի շարքերը համալրող երիտասարդներին՝ Հանրապետականի անդամատոմսեր բաժանելու միջոցառմանը։ Սերժ Սարգսյանը պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ տարի ապրիլի 23-ին։ Թավշյա հեղափոխությունից եւ իր հրաժարականից ուղիղ մեկ տարի անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ դեռ ժամանակը չէ հետաքրքրող հարցերին պատասխանելու համար։ Մեկ տարի անց էլ ինտրիգային է մնում թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի սխալը եւ ինչո՞ւմ էր ճիշտ Նիկոլ Փաշինյանը։ Որքան էլ սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեն ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ նրա ղեկավարած կուսակցության անդամների հասցեներին, այնուամենայնիվ անառարկելի է այն փաստը, որ հասարակությունը սպասում է Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքին։ Սարգսյանի ասելիքները իրապես կարող են փոխել երկրում տեղի ունեցող զարգացումների սլաքը։   Ի տարբերություն հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողների, ովքեր պարբերաբար հիշեցնում են իրենց գոյության մասին, Սերժ Սարգսյանը ըստ էության դրա կարիքը չունի։  Գործող իշխանությունները եւս քաջ գիտակցում են, որ Սարգսյանի՝ ցանկացած հայտարարություն, կամ հնչեցված հարցի պատասխան կարող է փոխել ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքական բազմաթիվ օրակարգեր, եւ դրանում է կայանում նրանց վախը։ Իշխանափոխությունից մեկ տարի անց, երբ էյֆորիան «մարել» է, եւ հասարակությունը առերեսվում է իրականության հետ, նրա մոտ առաջանում են հստակ հարցեր, որոնց պատասխանները գործող իշխանությունները չունեն։ Չկան պատասխան այն մասին, թե ինչո՞ւ իր սոցիալական վիճակը չի բարելավվել։ Արդյո՞ք ժողովուրդը դեռ շարունակելու է  «ուտել» մատուցվող շոուն։ Թավշյա հեղափոխությունից հետո իրապես առաջացել էր վստահություն, որ իրավագիտակից հասարակությունն այլեւս պահանջատեր է, եւ որ նրան տեսարաններով դժվար է կերակրել։ Մեկ տարի անց սակայն պատկերը նույնն է։ Ի՞նչ է ասելու Սերժ Սարգսյանը, եւ որ ամենակարևորն է, երբ է գալու այդ ժամանակը։ Ո՞ր հարցում էր նա սխալվել, գուցե սխալվողներն արդեն կրում են այդ պատիժը, կամ այդ ճանապարհին են։ Չմոռանանք, որ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանության բազմաթիվ առանցքային դեմքերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։  Սարգսյանը ըստ էության «գաղտնազերծել»  է իր սխալը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր