00:00:00

Կոտայքի մարզպետի կողմից մարզի դատախազին ուղարկված հաղորդման հիման հարուցվել է քրեական գործ

20:23, 06 մայիս 2019 Իրավական

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին: ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ 2019 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 315 պրիմ 2–րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր