00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը պատրաստվում է կրկին դիմել ՄԻԵԴ

20:10, 06 մայիս 2019 Իրավական

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դատավարական և նյութական խախտումների հիմքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Մենք սպառված ենք համարում արդարադատությունը ներպետական ատյաններում և օրենքով սահմանված կարգով դիմելու ենք ՄԻԵԴ: Որոշում ենք կայացրել, որ առաջին դատական ակտը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը, չենք սպառելու ներպետական ատյաններում, քանի որ դատավարական և նյութական խախտումները չափազանց աղաղակող էին»,- ասաց պաշտպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր