00:00:00

Հաշմանդամների իրավունքները ոտնահարվում են. բողոքի ակցիա Երևանում

18:54, 06 մայիս 2019

Այսօր՝ մայիսի 6-ին, «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ն բողոքի ակցիա էր իրականացնում մայրաքաղաքի փողոցներում՝ ընդդեմ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոայանատեղիներում այլ մեքենաներ կայանելու։ ArmDay.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի կազմակերպիճները նշեցին, որ ակցիան նպատակ ունի հասարակության և պատասխանատու մարմինների ուշադրությունը ևս մեկ անգամ  հրավիրել խնդրին, քանի որ հաշմանդամություն անձինք անընդհատ բախվում են խոչընդոտների։ Մեր տեսախցիկը արձանագրել է՝ մայրաքաղաքի բազմաթիվ վայրերում բացակայում են համապատախան ցուցանակները, որոնք օրենքով սահմանված կարգով կարգելեն ո՛չ հաշմանդամ քաղաքացիներին մեքենաները կայանել։ Ակցիայի ընթացքում քաղաքացիները պաստառներ են փակցրել բոլոր այն մեքենաների դիմապակիներին, որոնք խախտել են օրենքն՝ խոչընդոտելով հաշմանդամների իրավունքները։ Տեղեկացանք նաև, որ առաջիկայում կլոր սեղան քննարկում է կազմակերպվելու խնդրի հանգուցալուծմանը հասնելու նպատակով։ Մանրամասները՝ տեսանյութում․

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր