00:00:00

Նպաստառու 6 մարդ ամսական 1 մլն դրամ եւ ավելի վարկի գումար են փակում. Բաթոյան

18:42, 06 մայիս 2019

Վեց նպաստառու ամսական 1 մլն դրամ եւ ավելի վարկի գումար է փակում: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը նշեց, որ անձնավորաված չեն կարող ասել, թե այդ մարդիկ ովքեր են եւ ինչպես են վարկերը փակում: «Պարզապես Կենտրոնական բանկը թվային տեղեկատվություն է փոխանցել վարչապետին, վարչապետն էլ մեզ»,-ասաց նա: Անդրադառնալով մարտ ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե 11 հազար 281 նպաստառու ամսական 100 հազար դրամ եւ ավելի վարկ է փակում, նախարարն ասաց. «Եթե հիշում եք՝ վարչապետի գրառման նպատակը քննարկում ծավալելն էր: Այս պահին որեւէ որոշում չունենք, թե ինչ պետք է լինի, բայց աշխատանքային խումբը, որ ձեւավորվել է, նաեւ այս հարցը պետք է քննարկի: Պետք է ունենանք չափանիշներ, համակարգը պետք է վերանայվի: «ԱՌՔԱ» համակարգից տեղեկանքներն ենք հանել, քանի որ այդ տեղեկատվությունը որեւէ կերպ չէր ազդում նպաստների վրա, մենք պարզապես հավաքում էինք այդ տեղեկությունները: Մենք այդ տեղեկությունները վերլուծելու հնարավորություն չունենք»: Բաթոյանը հայտնեց, որ այս պահին ուսումնասիրում են խնդիրը եւ մինչեւ սեպտեմբեր վերանայված կլինի ողջ համակարգը, որտեղ կներառվի նաեւ վարկեր ունենալու փաստը եւ կքննարկվի, թե ինչպես կարող է դա ազդել նպաստառուների վրա: Լրագրողնրը հետաքրքրվեցին, թի ինչպիսին է նախարարի անձնական մոտեցումը. արդյո՞ք վարկեր ունեցող նպաստառուները պետք է հանվե՞ն նպաստի համակարգից: Բաթոյանը պատասխանեց, որ կարեւորում է անձնական մոտեցումը. «Եթե քաղաքացին վարկը վերցրել է առողջական խնդիրների լուծման համար կամ որեւէ այլ դժվարին վիճակում հայտնվելու պատճառով, դա մի բան է: Բայց եթե կան մարդիկ, որոնք իսկապես չարաշահելով օգտվում են նպաստի համակարգից, միաժամանակ ամսական 1 մլն դրամից ավելի վարկ են մուծում, դա այլ հարց է»: Նախարարը հայտնեց, որ ընդհանուր համահարթ մոտեցում չի լինելու, դա լինելու է հետազոտությունների, վերլուծությունների արդյունքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր