00:00:00

Ինչ տեսք ունի այրված Superjet օդանավի սրահը (տեսանյութ)

17:45, 06 մայիս 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հրապարակել է նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Superjet օդանավի այրված կորպուսի ու սրահի կադրերը, գրում է tvrain.ru-ն: ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, ավիաաղետի պաշտոնական պատճառը դեռևս չի հայտարարվել: Այժմ շրջանառվում է մի քանի վարկած, համաձայն որոնց՝ հրդեհը բռնկվել է, երբ օդանավը վայրէջքի ժամանակ քթով հարվածել է թռիչքուղուն, կամ որ վայրէջքից հետո ինքնաթիռը վնասվել է, շարժիչները բռնկվել են: Մինչդեռ «Շերեմետևո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է կոշտ վայրէջքից հետո: Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ էլ՝ հրդեհը սկսվել է կայծակի հարվածի պատճառով: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են՝ 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր