00:00:00

Արտակարգ դեպք Գյումրիում. պատշգամբից ընկած երիտասարդը մահացել է

17:30, 06 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 5-ին, ժամը 20:30-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու Մանուշյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում: 5-րդ հարկի պատշգամբից մոտ 28-ամյա երիտասարդ է ընկել եւ մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն, տղան դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու նպատակով: ՀՀ դատախազության տեղեկատվության համաձայն, 1991 թվականին ծնված երիտասարդը այդ շենքի բնակիչ է: Քննիչների կողմից դին ենթարկվել է զննության: Դեպքով նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր