00:00:00

«Շերեմետեւո»-ում աղետից հետո ինը մարդ Է հոսպիտալացվել. ՌԴ առողջապահության նախարարություն

17:08, 06 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 6-ի առավոտվա ժամը 11-ի դրությամբ «Շերեմետեւո» օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից հետո հոսպիտալացված Է ինը մարդ: Այդ մասին  հայտնել Է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Այնտեղ նշել են, որ ծանր վիճակում երկու տուժածներ եւ միջին ծանրության վիճակում երկու հոգի գտնվում են Ռուսաստանի առողջապահության նախարարության Վիշնեւսկու գիտահետազոտական ինստիտուտում: Եվս չորս պացիենտներ հոսպիտալացվել են Սկլիֆոսովսկու գիտահետազոտական ինստիտուտում, որոնցից մեկը՝ ծանր, երեքը՝ միջին ծանրության վիճակում են: Մայիսի 5-ի երեկոյան SSJ-100 ինքնաթիռը, որն իրականացնում Էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, վթարային վայրԷջք Է կատարել «Շերեմետեւո» օդանավակայանում, ուր վերադարձել Էր վերթիռից շատ չանցած: Ինքնաթիռում հրդեհ Է սկսվել: «ԱԷրոֆլոտ»-ը հրապարակել Է ողջ մնացած 33 ուղեւորների ցուցակը, եւս չորսի ճակատագիրն անհայտ Է մնում: Զոհվածներից 26-ը Մուրմանսկի մարզի բնակիչներ են, հայտնել Է Մուրմանսկի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը: Նրա խոսքով՝ զոհված երկու երեխաները նույնպես Մուրմանսկի մարզից են: Բացի այդ, վթարի զոհերի թվում կան Մուրմանսկի մարզի կառավարության՝ ներքին քաղաքականության եւ զանգվածային հաղորդակցությունների նախարարության եւ արդարադատության նախարարության երկու աշխատակիցներ: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ զոհվածների թվում կան նաեւ չորս մոսկվացիներ եւ Տամբովի մարզի մեկ բնակիչ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր