00:00:00

Այն, որ ես այդ գիրքն եմ պաշտպանել, իրականության խեղաթյուրում է. Բաթոյանը՝ «Իմ մարմինն անձնական» է գրքի մասին

16:46, 06 մայիս 2019

Իմ հայտարաարությամբ, ես դատապարտել եմ ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումը խափանելու փորձը եւ այդ խափանման գործընթացը. ես կարեւորել եմ ՀԿ-ներին, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, իրենց համար անհրաժեշտ, ապահով միջավայրի ստեղծումը, որ նրանք բարենպաստ պայմաններում կարողանան աշխատել: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ին «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ մարդիկ մտել էին ներսում խափանել էին «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը: Բաթոյանի խոսքով, սա կարեւոր է այն կազմակերպությունների համար, որոնք շատ հաճախ իրականացնում են պետության գործառույթը. «Այսօր սեռական բռնության ենթարկված անձանց համար ծառայությունները պետությունը որեւէ կերպ չի ֆինանսավորում: Չկա նման ծրագիր, որով պետությունը պաշտպանում է սեռական բռնության ենթարկված երեխաներին կամ անձանց: Արդյոք ճի՞շտ եք համարում սա, թե ոչ: Եվ ինձ ոչինչ չի մնում անելու, քան կարեւորել այդ կազմակերպության աշխատանքը եւ ընդհանրապես շնորհակալություն հայտնել այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրականացնել եւ շարունակում են իրականացնել պետության գործառույթները, որովհետեւ բոլորս գիտենք, որ մեր ռեսուրսներն ասահմանափակ չեն եւ մենք որեւէ կերպ աջակցություն չենք ցուցաբերում ոչ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, ոչ սեռական բռնության բռնության ենթարկված անձանց աջակցությանը»,-հայտարարեց Բաթոյանը՝ հավելելով. «Երբ մեզ դիմում են սեռական բռնության ենթարկված անձինք՝ կանայք կամ երեխաներ, քանի որ պետությունը չունի նման ծրագիր, մենք ուղղորդում ենք իրենց: Իրենք աջակցում են, որ մենք այդ անձանց կարողանանք տրամադրել աջակցություն: Զուտ գործընկերային հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է այդ գրքին, ըստ նախարարի, այն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որ շահարկվում է եւ տարածվում է, չի համապատասխանում իրականությանը. «Որ իրենց նշած այլասերվածության մասին որեւէ կետ կամ նշույլ այնգամ այդ գրքում չկա: Մարդիկ կուզեն՝ կկարդան, չեն ուզի, չեն կարդա, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել: Դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման գրքույկ չէ եւ ես զերծ եմ մնում որեւէ գնահատական տալուց: Ես գիրքը չեմ պաշտպանել, ես պաշտպանում եմ ՀԿ-ի գործունեության իրավունքը, որն ուղղված է երեխաներին սեռական բռնության պաշտպանելուն: Մեր նախարարությունը գրքերի տպագրության իմաստով դերակատարում չունի, դա այլ ոլորտ է: Այն, որ ես այդ գիրքն եմ պաշտպանել, իրականության խեղաթյուրում է: Ես գիրքը տեղադրել էի, որ հստակ լինի, որ այդտեղ որեւէ այլասերման նշույլներ չկան: Ես չեմ պատրաստվում որեւէ գրքի գրախոսությամբ զբաղվել: Ես խրախուսում եմ իրազեկվածությունը, գիտելիքը եւ դա կարող է լինել գրքի, հոլովակների, թե այլ տեսքով»,-ասաց Բաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր