00:00:00

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է. վարչապետի խորհրդական

15:17, 06 մայիս 2019 Տնտեսություն

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է, ինչպես ամբողջ պետական համակարգինը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել  է ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն կարծում եմ առկա հաստիքացուցակը բարեփոխման ահագին տեղ ունի։ Մասնավորապես, խնդրահարույց են փոքրաքանակ վարչություններում վարչության պետի տեղակալների քանակը, ինչպես նաեւ վարչական շրջանների հաստիքները, որոնց համար պետք է հիմք հանդիսանա վարչական շրջանի բնակչության թիվը եւ տարածքը։ Սոցիալական ծառայության աշխատողների քանակը նույնպես ուսումնասիրման տեղ ունի։ Ընդհանրապես, հաստիքացուցակի հիմքը պետք է հանդիսանա նպատակից բխող գործառույթը։ Ակնհայտ է, որ ուռճացված հաստիքացուցակը նախկին իշխանություններին սպասարկելու նպատակ է հետապնդել եւ քաղաքային նոր իշխանությունը վստահ եմ կլինի ավելի կտրուկ, քան ներկայացված առաջարկն է»: Ի պատասխան Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է. «Ամենամեծ վարչություններից մեկին՝ ֆինանսական վարչությանը թողել են առանց պետի տեղակալի, իսկ ընդհանուր հաստիքացուցակը տասնյակներով ավելացրել են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր