00:00:00

Սևան ՔԿՀ-ում բուժակի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 3 դեղահաբ

14:47, 06 մայիս 2019

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի և քրեակատարողական ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 5-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում,  հիմնարկի բուժակ, արդարադատության ենթասպա Կ․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են «B 8» գրառմամբ օվալաձև, սպիտակ 3 դեղահաբ՝ ընդhանուրը 1,1 գրամ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր