00:00:00

Հերթական պաշտոնանկությունը Երեւանի քաղաքապետարանում

14:33, 06 մայիս 2019

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանին։ Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականին։ Սույն տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Այո, Սամվել Մերթարջյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու համար»,- ասաց Կարապետյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն քաղաքապետարանի արդեն նախկին պաշտոնյան աշխատանքի կանցնի հայաստանյան բանկերից մեկում, որպես աշխատակազմի ղեկավար։ Նշենք, որ վերջին օրերին Մարությանը սկսել է կադրային փոխատեղումները։ Աշխատանքից ազատվում են որակյալ կադրերը։ Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին։ Ինչպես Մերթարջյանի, այնպես էլ Առաքելյանի դեպքում պաշտոնական բացատրությունը մեկն էր՝ աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր