00:00:00

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները

13:39, 06 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 5-ին, ժամը 22:14-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արտաշատյան խճուղու թիվ 17/1 հասցեում բախվել են «Volvo 960» (վարորդ՝ Մ.Չ., ծնված 1995 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1989 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Գ.Ա.-ն, հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր