00:00:00

Երևանի «Գնունու» շուկայի մոտ 4 ավտոմեքենա է բախվել. առաջացած հրդեհից Chevrolet-ը վերածվել է մոխրակույտի

13:15, 06 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, դեռեևս անհայտ պայմաններում Վարդանանց փողոցի 22 հասցեում՝ ժողովրդին հայտնի «Գնունու» շուկայի մոտ բախվել են Toyota Corolla մակնիշի 35 VG 255 համարանիշի, BMW-525 մակնիշի 36 AD 487 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 88 MM 858 համարանիշի և Chevrolet Niva 104 NV 01 համարանիշի ավտմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով Chevrolet Niva-ն բախվել է նույն փողոցի թիվ 254 էլեկտրասարքավորումների խանութ-կրպակին և էլեկտրասյանը, ինչից էլ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության հրշեջները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն ըստ նախնական տեղեկությունների, վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից: Մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու խանութ-կրպակի աշխատակցները պայքարել են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվել է ու արդեն ժամանած հրշեջները մարել են Chevrolet Niva-ում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ ու նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Հրեդեհի հետևանքով ամբողջովին այրվել են խանութ-կրպակի գիպակարտոնից երեսապատման հատվածը, էլեկտրասյան վրա տեղադրված վահանակում եղած 16 էլեկտրահաշվիչներն ու մալուխը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաներից 3-ը, որոնցից մեկը՝ Chevrolet Niva-ն, եղել են կայանված: Ոստիկանություն պարզում է նաև այս տեղեկության իսկությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր