00:00:00

«Շերեմետևո» օդանավակայանում աղետի հետևանքով 41 մարդ է զոհվել

13:15, 06 մայիս 2019 Պատահարներ

SSJ-100 ինքնաթիռի աղետի հետևանքով «Շերեմետևո» օդանավակայանում 41 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի տրասնպորտի միջտարածաշրջանային վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան։ «41 մարդ է զոհվել»,-ասել է նա։ Օդանավում 78 մարդ է եղել, նրանցից 37-ը ողջ է մնացել, ներառյալ՝ անձնակազմի 4 անդամները։ Մարկովսկայայի խոսքով՝ 28 ուղոևոր օդանավակայանի տերմինալում է, 5-ը հիվանդանոց է տեղափոխվել։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել ՌԴ քննչական կոմիտեի տեսուչները։ «Տվյալ պահին Շերեմետևո օդանավակայանում աշխատում է արտակարգ իրավիճակների ուսումնասիրության պետական հանձնաժողովը, որը գլխավորել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը»,-հաղորդել է Մարկովսկայան։ Բացի այդ, օդանավակայանում գործում է նաև չվերթի ուղևորների հարազատներին հոգեբանական օգնության կենտրոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր