00:00:00

Հայաստանի դեսպանատունը ճշտում է Շերեմետեւոյում հրկիզված ինքնաթիռում հայերի առկայությունը

13:03, 06 մայիս 2019 Աշխարհ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթը կատարող ինքնաթիռում հայերի առկայությունը: Այդ մասին հաղորդվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շերեմետեւո օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռ է հրկիզվել: «Աէրոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետեւո օդանավակայան եւ կատարել կոշտ վայրէջք: Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից վատ եղանակային պայմանների պատճառով: Վայրէջքի ժամանակ կոտրվել են ինքնաթիռի հենակներն ու հրկիզվել շարժիչները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր