00:00:00

Արմավիրի մարզում ՊՆ զորամասերից մեկի հրամանատարը ոչ սթափ վիճակում վիճել է ոստիկանների հետ, հայհոյել նրանց

01:33, 06 մայիս 2019

Մայիսի 3-ին Արմավիրի մարզում Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են մի քաղաքացու ավտոմեքենան, վարորդին ենթարկել են սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որից հետո ուժային կառույցի մի ներկայացուցիչ  եկել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ոստիկանների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, պահանջել  է չեղարկել խմածության ակտը, քանի որ վարորդը իր ընկերն է: Ոստիկանների օրինական պահանջին, որ պետք չէ հասարակական կարգը խախտել, նա չի ենթարկվել, այնուհետեւ ճանապարհային ոստիկանները նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայական ու խնդրել են, որպեսզի նա նույնպես ենթարկվի սթափության փորձաքննության: Տղամարդը ներկայացել է որպես ԶՈՒ գնդապետ եւ հրաժարվել է կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գնդապետ ներկայացած անձը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրամանատար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր