00:00:00

Queen-ի երաժիշտներն ավելի հարուստ են, քան Մեծ Բրիտանիայի թագուհին

00:00, 06 մայիս 2019 Ժամանց

Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի և Ջոն Դիկոնի ընդհանուր կարողությունը 585 մլն դոլար է կազմում:
Queen բրիտանական ռոք խմբի անդամները Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից ավելի հարուստ են դարձել «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի շնորհիվ, որի պրեմիերան կայացավ անցած տարի: Հայտնի երաժիշտների կարողությունը հաշվարկել է The Sunday Times պարբերականը:
Ֆրեդի Մերկուրիի և Queen խմբի մնացած անդամների մասին պատմող ֆիլմի հաջողության արդյունքում ռոք խմբի ողջ մնացած անդամների՝ Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի և Ջոն Դիկոնի ընդհանուր կարողությունը 585 միլիոն դոլար է կազմել: Իսկ 2018 թ.-ին նրանցից յուրաքանչյուրը հարստացել է 33 միլիոն դոլարով: Միևնույն ժամանակ, բրիտանական միապետի ֆինանսները նվազել են և կազմել 487 միլիոն դոլար: https://img.gazeta.ru/files3/549/10730549/upload-2017-06-20T134935Z_140968175_MT1ACI14806506_RTRMADP_3_HORSERACING-ASCOT-pic685-685x390-91540.jpg Ավելի վաղ հաղորդվել է, որ Չինաստանում «Բոհեմյան ռապսոդիայից» մոնտաժվել են բոլոր հոմոսեքսուալ տեսարանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր