00:00:00

Փլուզում Նորք Մարաշ վարչական շրջանում. փրկարարները սահմանազատել են տարածքը

20:51, 05 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 5-ին, ժամը 11:34-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ 7-րդ փողոցում գտնվող տան (սեփականատեր՝ Կ.Ղ.) բաժանարար ցանկապատը (5 քմ) մասամբ փլուզվել է՝ մոտ 3 քմ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր