00:00:00

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է

19:34, 05 մայիս 2019 Պատահարներ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եկել մի քանի ավտոմեքենաներով, որոնք ներմուծվել են Հայաստան: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր