ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն մայիսի 5-ին, ժամը 03:25-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ (մոտ 40 սմ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Մոլդովական 54/5 շենքին հարակից տարածքում արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Փ.):