00:00:00

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին ԵԽ-ի 70-ամյակի առիթով

14:36, 05 մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 5-ին, շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: «Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքներից մեկը։ Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ և եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար։ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բացառիկ դերի շարունակական ամրապնդումը և պատրաստ է աջակցել կազմակերպությանն իր հետագա բարեփոխումներում։ Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Եվրոպայի խորհրդին անսասան կենսունակություն՝ ի նպաստ եվրոպական մայրցամաքում պաշտպանված ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, հանուն «Մեր իրավունքների, մեր ազատությունների և մեր Եվրոպայի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր