00:00:00

Զբոսայգում մոտեցել է երիտասարդին, մտերմություն հաստատել, մի քանի րոպեով փող խնդրել ու անհետացել

23:13, 04 մայիս 2019 Իրավական

Օրերս ոստիկանություն դիմած 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ խաբեության զոհ է դարձել: Զբոսայգում նրան է մոտեցել Կարեն ներկայացած մի տղա եւ գումար խնդրել՝ քիչ անց վերադարձնելու պայմանով: Երիտասարդը նրան է տվել փողը, որից հետո Կարենը հեռացել է առանց վերադարձնելու գումարը: Պարզվել է, որ երիտասարդը չի ճանաչել Կարենին: Վերջինս մոտեցել է, մտերմություն է ստեղծել, իբր ընդհանուր ծանոթներ գտել, ապա մի քանի րոպեով փող խնդրել ու անհետացել: Ոստիկանները նախ պարզել են խարդախություն կատարողի ինքնությունը, ապա բերման ենթարկել 28-ամյա Ստյոպա Գ.-ին: նա խոստովանել է, որ նման խարդախություններ էլի է կատարել: https://www.youtube.com/watch?v=EYVGZG1nSIU  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր