00:00:00

Գողության մեղադրանքով հետախուզվող Վիգենին գտել են «Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում

02:02, 05 մայիս 2019

Ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Աշտարակի եւ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 11.25-ին, «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ից բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Վիգեն Մ․-ն: Ոստիկանությունից  հայտնում են, որ նա մայիսի 2-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր