00:00:00

Գեղեցկության սրահում փորձաշրջան անցնող Աննան հենց մուտքի մոտ բանալին տվել է իր ծանոթին, որ նա գողություն անի

01:26, 05 մայիս 2019 Իրավական

Փետրվարի 26-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ փետրվարի 25-ի ժամը 19.00-ից փետրվարի 26-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր գեղեցկության սրահի պատուհանը եւ գողացել դյուրակիր համակարգիչ ու մազահեռացման սարք: Ոստիկանությունից  հայտնում են, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 25-ամյա Աշոտ Տ․-ն եւ գեղեցկության սրահում փորձաշրջան անցնող՝ 39-ամյա Աննա Կ․-ն։ Պարզվել է, որ նախնական համաձայնությամբ Աննա Կ․-ն գեղեցկության սրահի մուտքի դռան բանալին տվել է Աշոտ Տ․-ին, որն էլ կատարել է գողությունը: Գողացված մազահեռացման սարքը հայտնաբերվել է, իսկ նոութբուքը, ըստ Աշոտ Տ․-ի, սրահից հեռանալիս ձեռքից ընկել ու կոտրվել է: Աշոտ Տ․-ն եւ Աննա Կ․-ն ներկայացվել են նախաքննությունն իրականացնող մարմնին: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր