Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի նախագահ և ԱՄՆ-ի նախագահների հետ ունեցած վերջին հարցազրույցներից։
Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը տեղեկություններ է հաղորդել, Թրքմփի հետ նախորդիվ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկված հարցերի մասին:
Էրդողանի խոսքով, գլխավոր հարցը եղել է Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցը, ինչպես նաև այդ հարցի շուրջ համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Ըստ Էրդողանի՝ այդ հանձնաժողովի մեջ կարող են ներկառվել նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։
Աղբյուր` ermenihaber.am