00:00:00

Բնակարանից ոսկե շղթա գողացողը հենց ինքն էլ հաղորդում է տվել ոստիկանություն

00:15, 05 մայիս 2019 Իրավական

Մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Դավիթաշենում գտնվող բնակարանից մեկի դռան փականը, մտել ու գողացել են ոսկյա շղթա՝ պատճառելով 70.000 դրամի վնաս: Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունել: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տված անձը՝ Մարատ Ս․-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 20.00-ին, ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր