00:00:00

Քաղաքապետարանի կարեւորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի. Վերանայեք այդ որոշումը. Խաժակյան

00:03, 05 մայիս 2019

Քաղաքապետարանի հաստիքացուցակների փոփոխության մասին դիտարկումներս շարունակաբար կներկայացնեմ, բայց հիմա պետք է ասեմ մի ուշագրավ փոփոխության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքապետը էլ ավելի ուռճացնելով աշխատակազմը այլ մասերով, նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի արդյունքում այդ կարեւորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որեւէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել: Բաց եւ պարզ տեքստով դիմում եմ քաղաքապետին եւ վերջինիս տեղակալ Հայկ Սարգսյանին: Դուք շատ լավ գիտեք, որ այս որոշումը տրամաբանված չէ` կայացրել եք անձնավորված որոշում: Ես դիմում եմ Ձեզ վերանայելու այդ որոշումը մինչեւ ավագանու արտահերթ նիստը: Քիչ չեմ քննադատել ձեր գործողությունները այս ընթացքում, բայց, եթե ձեր այդ քայլից համոզվեմ, որ ունակ եք նման մանրախնդրության եւ պրոֆեսիոնալների հետ աշխատելու ձեր պատրաստակամությունը սին էր, ապա մինչեւ Ձեր պաշտոնավարման ավարտը կտեսնեք, թե ավագանու վերահսկողական լիազորությունը ուր կարող են հասնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր